Հայաստանի ֆուտբոլի հավաքականը հերթական անգամ չկարողացավ ցույց տալ, որ ունակ է պայքարել մինչեւ վերջ եւ ուրախացնել երկրպագուներին:
ԵՎՐՈ-2020-ի Ֆինլանդիայի դեմ խաղից առաջ Տիգրան Բարսեղյանը խոստովանել էր, որ հավատում է հաղթանակին ու երեք միավոր վաստակելուն:
Լուսանկարը` Reuters
Ցավոք, բայց երեք միավորի փոխարեն մեր հավաքականը սեփական դարպասը ընդունեց երեք անպատասխան գնդակ:
Հանդիպումն ամբողջովին անցավ ֆինլանդացի ֆուտբոլիստների ակնհայտ առավելությամբ, որոնք անընդհատ լարված վիճակում էին պահում հայ պաշտպաններին:
Լուսանկարը` Reuters
Դարպասապահի անվստահ խաղը եւս ազդեցություն ունեցավ Արմեն Գյուլբուդաղյանցի թիմի ընդհանուր տեսքի վրա: Դրա արդյունքում էլ մերոնք մեկընդմիշտ կորցրին խաղի մեջ ինչ-որ փոփոխություն անելու կարողությունը:
Լուսանկարը` Reuters
Քիչ չէին դեպքերը, երբ հայերը պարզապես հայացքով էին հետեւում մրցակցի ֆուտբոլիստների գործողությանը:
Լուսանկարը` Reuters
Տեեմու Պուկկիի դեմ պայքարելն, իսկապես, դժվար խնդիր էր: Նա դարձավ դուբլի հեղինակ ու իր թիմին կրկին դարձրեց ԵՎՐՈ-2020-ի ուղեգրի հավակնող ընտրանի:
Լուսանկարը` Reuters
Ֆոտոպատմությունն ավարտենք այս լուսանկարով՝ երեքն ընդդեմ մեկի: Ցավոք, բայց Հայաստանի հավաքականն այդպես էլ չկարողացավ պայքարել, թիմային խաղ ցուցադրել, ոչ թե խոսել հաղթանակի մասին, այլ պարզապես հաղթել: Միգուցե սա՞ է մեր ֆուտբոլիստների հնարավորությունն ու չարժե ավելին ակնկալել:
Լուսանկարը` Reuters
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: