Երեկ Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում միմյանց դեմ մրցեցին կարգով իրար հավասար թիմեր՝ «Արարատ-Արմենիան» ու «Դյուդելանժը»:
Երկու թիմերի մարզիչներն էլ խոստովանեցին, որ հավասար պայքար էր ու կարող էր հաղթել յուրաքանչյուրը:
Լուսանկարը` FC Ararat-Armenia
Բայց հաղթեց մեր թիմը՝ կամքի ու բնավորության շնորհիվ: Վարդան Մինասյանին այս կարճ ընթցքում հաջողվել է ստեղծել թիմ, որն ունի ձեռագիր, նպատակ, պայքարելու ու հաղթելու մեծ ցանկություն:
Լուսանկարը` FC Ararat-Armenia
Անընդհատ գրոհելուց ու ի վերջո հաջողության հասնելուց հետո «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստների մոտ մի տեսակ եթե ոչ հոգնածություն, ապա գոնե բավարարվածություն նկատվեց: Կորցնելով զգոնությունը՝ նրանք պատասխան գնդակն ընդունեցին:
Լուսանկարը` FC Ararat-Armenia
Երբ թվում էր, թե ամեն ինչ վերջացած է, հերթական գրոհներն էլ տեղ չեն հասնում, վերջին րոպեներին ստադիոնում հավաքված հազարավոր երկրպագուները պարզապես թնդացին ուրախությունից. հաղթական ու շատ կարեւոր գոլ:
Լուսանկարը` FC Ararat-Armenia
Բոլորս էլ հասկանում ենք, որ սա ընդամենն առաջին խաղն էր, իսկ ամեն ինչ որոշվելու է մեկ շաբաթ անց: Սակայն մեկ բան պարզ դարձավ, որ ճիշտ մարզչական աշխատանքի, ֆուտբոլիստներին տրամադրելու եւ մեծագույն նվիրվածության շնորհիվ կարելի է հասնել այդքան հեռուն թվացող Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ ու հաղթել այնտեղ:
Լուսանկարը` FC Ararat-Armenia
Սպասենք պատասխան դիմակայությանը, որտեղ, եթե մեր ֆուտբոլիստները գործեն այնպես, ինչպես երեկ, ապա հաստատ միմյանց շնորհավորելու ու նոր պատմության ականատես լինելու առիթ ենք ունենալու:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: