Դեկտեմբեր 23, 2024
26940 դիտում

Հայ մարզիկների մեդալներով առատ Եվրոպական խաղերը


Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` Facebook

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` uww

Լուսանկարը` ueg

Լուսանկարը` ueg

Լուսանկարը` uww

Լուսանկարը` eubc

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Մինսկում կայացած ամառային խաղերը հաջող դասավորվեցին հայ մարզիկների համար: Եվրոպական խաղերում հանդես եկած Հայաստանի 37 հոգանոց թիմի կազմում 11-ն արժանացան մեդալների:

Mediamax Sport-ն ամփոփել է Եվրոպական խաղերը լուսանկարներով ու մեր մարզիկների հաղթական պահերով:

Լուսանկարը` Facebook

Ոսկե մեդալների բացումը խաղերում արեց սամբիստ Տիգրան Կիրակոսյանը: Նա մինչեւ 52 կգ քաշային կարգում հավասարը չունեցավ Մինսկում, եզրափակչում էլ հաղթեց ադրբեջանցի Աղասիվ Սամադովին ու կանգնեց պատվոհարթակի առաջին աստիճանին: Նրա թիմակիցներից Արսեն Ղազարյանը (74 կգ) դարձավ բրոնզե մեդալակիր, իսկ Դավիթ Գրիգորյանն (82 կգ)`արծաթե:

Լուսանկարը` REUTERS

Հաջորդ ոսկե մեդալը Մինսկում եղավ 1 շաբաթ անց, այն նվաճեց բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանն ու բացեց հայ մարզիկների մեդալային հրավառությունը: Նրանից հետո 2 ժամվա ընթացքում եւս 3 ոսկե ու 1 արծաթե մեդալ եղան:

Լուսանկարը` REUTERS

Եզրափակչում Հովհաննիսյանը (49 կգ) շատ վստահ էր, ինչպես եւ ամբողջ մրցաշարի ընթացքում ու ոսկե մեդալակիր դարձավ` նվաճելով նաեւ Եվրոպայի չեմպիոնի կոչումը:

Լուսանկարը` REUTERS

Նրա ելույթից րոպեներ անց ոսկե մեդալակիր դարձավ նաեւ թիմակիցը` Հովհաննես Բաչկովը (64 կգ): Նրա մրցակիցը ֆրանսիացի Սոֆիանե Ումիան էր: Բաչկովը հաղթեց ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն հռչակվեց:

Լուսանկարը` uww

Ապա փայլելու հերթը Աշխարհի, Եվրոպայի ու Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանինն էր: Իր առաջին իսկ Եվրոպական խաղերում նա հավասարը չուներ: Եզրափակչում 5:0 հաշվով հաղթեց բելառուս Ալեքսանդր Գրաբովիկին ու գրավեց 1-ին տեղը:

Լուսանկարը` ueg

Հայաստանի վերջին ոսկե մեդալը Մինսկում ապահովեց մարմնամարզիկ Արթուր Դավթյանը: Նա հենացատկում չափազանց գեղեցիկ ու վստահ հանդես եկավ ու ճանաչվեց լավագույնը:

Լուսանկարը` ueg

Նրա թիմակից Վահագն Դավթյանն էլ արծաթե մեդալ նվաճեց օղակների վրա վարժությունում: Նա եւս տպավորիչ տեսք ուներ խաղերում ու մոտ էր հաղթելուն, սակայն այս անգամ բավարարվեց 2-րդ տեղով:

Լուսանկարը` uww

Ոսկե մեդալից ընդամենը 1 միավոր բաժանեց հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Չալյանին: Մինչեւ 77 կգ քաշային կարգի եզրափակչում նա 6:7 հաշվով զիջեց ռուս Ալեքսանդր Չեխիրկինին ու նվաճեց արծաթ:

Լուսանկարը` eubc

3 բրոնզե մեդալներից 2-ն ապահովեցին բռնցքամարտիկները`Կարեն Տոնականյանն (60 կգ) ու Գոռ Ներսիսյանը (81 կգ):

Լուսանկարը` Մեդիամաքս

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին