Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը Եվրոպայի երիտասարդների առաջնությունում 4 մեդալ է նվաճել` 1 ոսկե, 1 արծաթե ու 2 բրոնզե:
Մեր ըմբիշների կատարմամբ ականատես եղանք տպավորիչ հաղթանակների, անզիջում պայքարի ու կարեւոր մեդալների եւ ներկայացնում ենք առաջնության լուսանկարները:
Հավաքականի միակ ոսկե մեդալը մինչեւ 72 կգ քաշային կարգում ապահովեց նախորդ տարվա երիտասարդների ԵԱ-ի բրոնզե մեդալակիր եւ ԱԱ-ի հաղթող Մալխաս Ամոյանը:
Լուսանկարը` unitedworldwrestling.org
Իսպանական Պոնտեվեդրա քաղաքում Ամոյանն անգերազանցելի էր: Նա որակավորման փուլից սկսեց առաջնությունն ու 5 հաղթանակ տարավ: Վերջինն ու որոշիչը Միհայ Պետիչի (Մոլդովա) նկատմամբ էր: Հայ ըմբիշն ուժեղ էր 8:0 հաշվով: Նա հաղթեց ժամանակից շուտ ու հայկական եռագույնով պտույտ կատարեց գորգում:
Լուսանկարը` unitedworldwrestling.org
Արծաթե մեդալն ապահովեց Հայկ Մելիքյանը (67 կգ): Նա էլ գեղեցիկ ու խոշոր հաշիվներով հաղթանակներ տարավ Պոնտեվեդրայում, սակայն եզրափակչում չկարողացավ արժանի դիմակայություն ցույց տալ տալ:
Լուսանկարը` unitedworldwrestling.org
Մելիքյանը 0:9 հաշվով զիջեց վրացի Գեորգի Շոտաձեին ու կանգնեց պատվոհարթակի 2-րդ աստիճանին:
Լուսանկարը` unitedworldwrestling.org
Շատ գեղեցիկ ու դինամիկ ստացվեց Սահակ Հովհաննիսյանի (60 կգ) բրոնզե մեդալի համար պայքարը:
Լուսանկարը` unitedworldwrestling.org
Ըմբիշը գործեց շատ արագ ու ոչ մի շանս չտվեց մրցակցին `ժամանակից շուտ հաղթելով 9:0 հաշվով:
Լուսանկարը` unitedworldwrestling.org
3-րդ տեղը գրավեց նաեւ Հրաչյա Պողոսյանը: Նա բրոնզե մեդալի համար գոտեմարտեց Ալեքսանդր Պեչուրենկայի (Բելառուս) հետ ու հաղթեց ժամանակից շուտ:
Լուսանկարը` unitedworldwrestling.org
Պողոսյանին ընդամենը 1 րոպե պահանջվեց 9:0 հաշվով վստահ առավելության հասնելու ու բրոնզե մեդալակիր դառնալու համար:
Լուսանկարը` unitedworldwrestling.org
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: