833 դիտում

Գրետա Վարդանյանը Պարալիմպիկ խաղերում գրավեց 6-րդ տեղը


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայ մարզիկներն ավարտեցին ելույթները Փարիզում ընթացող Պարալիմպիկ խաղերում։

Հայաստանի վերջին ներկայացուցիչը Գրետա Վարդանյանն էր։ Պարա ծանրամարտի կանանց մինչեւ 61 կգ քաշային կարգում Վարդանյանը ցույց է տվել 114 կգ արդյունք ու զբաղեցրել 6-րդ հորիզոնականը։

Պարալիմպիկ չեմպիոնի կոչումը նվաճել է Օնինյեչի Մարկը (Նիգերիա), որը 150 կգ-ով սահմանել է նաեւ աշխարհի ռեկորդ։

Պարալիմպիկ խաղերն ավարտվելու են սեպտեմբերի 8-ին։

Մեր ընտրանին