Դեկտեմբեր 23, 2024
354 դիտում

Հայաստանի Պարալիմպիկ հավաքականը մեկնել է Փարիզի խաղերին


Լուսանկարը` Հայաստանի Պարալիմպիկ կոմիտե


Հայաստանի թիմը մեկնել է Փարիզ, որտեղ մասնակցելու է ամառային Պարալիմպիկ խաղերին:

Հայաստանը ներկայացնելու են Սարգիս Ստեփանյանն ու Գրետա Վարդանյանը: Ստեփանյանը խաղերի ուղեգիր է նվաճել ապրիլին Մարաքեշում կայացած պարաատլետիկայի Աշխարհի գավաթի խաղարկությունում: Նա գնդի հրում վարժությունում հանդես է եկել F55/56 դասակարգմամբ խմբում ու 11,23 մ արդյունքով առաջին տեղը գրավել:

Վարդանյանն էլ հունիսին Թբիլիսիում բրոնզե մեդալակիր է դարձել Պարա ծանրամարտի Աշխարհի գավաթի խաղարկությունում՝ նաեւ ապահովելով իր մասնակցությունը խաղերին: Սայլակավազքի մրցումներում էլ հանդես կգա Սմբատ Կարապետյանը:

Պարալիմպիկ խաղերը Փարիզում մեկնարկելու են վաղն ու շարունակվելու են մինչեւ սեպտեմբերի 8-ը: Խաղերում հանդես են գալու 169 երկրի 4400 մարզիկներ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին