Դեկտեմբեր 23, 2024
exclusive
1148 դիտում

Մինասյան. Մեդալս նվիրում եմ մայրիկիս, ում տարեդարձն էր երեկ


Լուսանկարը` Մեդիամաքս


Գոռ Մինասյանը Ռիոյի խաղերից 8 տարի անց իր երկրորդ Օլիմպիական մեդալը նվաճեց։ Հայաստանի հավաքականի կազմում արծաթե մեդալից հետո Փարիզում նա ներկայացրեց Բահրեյնն ու կանգնեց պատվոհարթակի 3-րդ աստիճանին։

Օլիմպիական նորընծա բրոնզե մեդալակիրն այսպես է խոսել իր ելույթից ու գերծանր քաշային կարգում ծավալված պայքարից։

 

«Լաշան իսկապես էլ հինը չէ, արդեն 2-3 մրցում է Վարազդատի հետ փորձում ենք հավասարվել նրան ու կիլոգրամներով անցնել։ 

 

Այստեղ էլ թեժ մրցակցության մեջ էինք մտել հետը։ Առաջին անգամ պոկումից հետո Տալախաձեն երկրորդ հորիզոնականում էր, բայց այս անգամ էլ չստացվեց նրան հաղթել։ Հույս ունեմ՝ չի թողնելու ծանրամարտը, որպեսզի օրերից մի օր մեզնից մեկը՝ կապ չունի Վարազդատը, թե ես, կանգնենք պատվոհարթակի առաջին հորիզոնականին։

 

Փարիզում հաղթելու շանսը բաց թողեցի պոկումի երրորդ մոտեցման ձախողումից հետո, եթե հաջողությամբ կատարեի, 5 կգ առավելություն կունենայի ու հրումում ավելի հեշտ կլիներ։

Այս անգամ ավելի հանգիստ էի, սովորաբար հենց մտնում եմ մրցահարթակ, սրտի թրթիռ եմ զգում ու անհամբերությամբ սպասում, թե երբ եմ բարձրանալու պատվոհարթակ։ Այս անգամ այդ լարվածությունը չկար, ինչն օգնեց հանգիստ  նախավարժանք անել, բայց նաեւ խանգարեց 3-րդ մոտեցման ժամանակ։ 

 

Վարազդատի հետ մրցակցությունը միայն հարթակին է, որովհետեւ մենք միասին մարզվել ենք ու շարունակելու ենք մարզվել։ Մեր կռիվը ծանրաձողի հետ է, ով ամենաշատը բարձրացնի, նա էլ կհաղթի։

Շնորհավորում եմ Վարազդատին իր առաջին Օլիմպիական մեդալի կապակցությամբ, ցանկանում եմ, որ հաջորդը միայն ոսկի լինի։ 

 

Երեկ մայրիկիս տարեդարձն էր, շնորհավորում եմ նրան ու մեդալս նրան նվիրում»։

 

Հասմիկ Բաբայան

Լուսանկարները՝ Գոհար Նալբանդյանի

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին