Դեկտեմբեր 23, 2024
exclusive
825 դիտում

Լալայան. Ավելի փայլուն մեդալ էի ուզում, բայց ունեցածով էլ հպարտանում եմ



Այսօր Փարիզում ավարտվող Օլիմպիական խաղերում Հայաստանի վերջին մեդալը նվաճեց Վարազդատ Լալայանը։

Գերծանր քաշային կարգի ըմբիշն այսպես է մեկնաբանել իր ելույթն ու խոսել առաջին Օլիմպիական մեդալից։

 

«Մրցապայքարը շատ թեժ էր, ես ու Գոռը պատրաստ էինք հաղթելու, բայց տարբեր պատճառներով չստացվեց։ Չեմ կարող բացատրել, թե հրման վերջին մոտեցման ժամանակ հետս ինչ եղավ, երեւի, այս մրցմանն ոսկե մեդալն իմը չէր։  

Հպարտ եմ Լաշայի հետ մրցելու համար, ինձ համար մեծ պատիվ է, որ հետը հավասար պայքար եմ ծավալում ու ցանկանում հաղթել նրան։ 

 

Այս մեդալին շատ եմ սպասել, երբեք չեմ մտածել, թե գույնն ինչպիսին կլինի։ Փարիզ էի եկել ուրիշ մեդալի համար, բայց շնորհակալ եմ իմ Աստծուց, որ տվեց այս պարգեւը։ Ավելի փայլուն մեդալ էի ուզում, բայց ունեցածով ուրախանում եւ հպարտանում եմ։

Իմ առաջին խաղերն են ու տպավորություններս շատ ուրիշ են։ Ես էլ շատերի պես երազել եմ մասնակցել Օլիմպիական խաղերի, որոնք էականորեն տարբերվում են Աշխարհի ու Եվրոպայի առաջնություններից։

 

Այս տարի Աշխարհի առաջնության եմ մասնակցելու, իսկ հետո սկսելու եմ պատրաստվել Լոս Անջելեսի խաղերին»։

 

Հասմիկ Բաբայան

Լուսանկարները՝ Գոհար Նալբանդյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին