Փետրվար 10, 2025
3503 դիտում

Դավիթ Չալոյանի մենամարտն ՕԽ-ում այսօր կմեկնարկի կեսգիշերն անց


Լուսանկարը` Mediamax


Փարիզի Օլիմպիական խաղերում այսօր կայանալու են բռնցքամարտի մրցաշարի հերթական մենամարտերը։

Երեւանի ժամանակով 00։24-ին ռինգ է դուրս գալու Հայաստանի միակ ներկայացուցիչ Դավիթ Չալոյանը։

 

26-ամյա Չալոյանը +92 կգ քաշային կարգի քառորդ եզրափակչում հանդիպելու է 25-ամյա Այուբ Ղադֆային (Իսպանիա)։ Այս բռնցքամարտիկները միմյան դեմ մրցել են 2022-ին Երեւանում կայացած Եվրոպայի առաջնությունում, այն ժամանակ Իսպանիայի ներկայացուցիչը հաղթանակ էր տարել Չալոյանի նկատմամբ։

 

Ավելի վաղ հայ բռնցքամարտիկն Օլիմպիական խաղերում հաղթել է Անգլիայի ներկայացուցչին։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին