Փետրվար 16, 2025
exclusive
295 դիտում

Նորաձեւության եւ սպորտի միավորումը. ՕԽ-ին նվիրված Dior-ի հատուկ ցուցադրությունը



33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կազմակերպիչները կարողացել են այնպես անել, որպեսզի համատեղեն սպորտն ու երկրի պատմամշակութային կարեւոր արժեքները։

Հատուկ այդ նպատակով մի քանի մարզաձեւերի մրցումներն անցկացնում են Փարիզի դիտարժան ու զբոսաշրջիկների սիրելի վայրերում՝ Կոնկորդի հրապարակում, Ելիսեյան դաշտերում, Ալեքսանդր III-ի կամուրջի վրա եւ այլն։

 

Հենց նույն տրամաբանությամբ էլ նրանք իրականացրել էին խաղերի բացման արարողությունը՝ ցուցադրելով, թե ինչով են Փարիզն ու Ֆրանսիան հայտնի եւ հարուստ աշխարհում։

Դրանից մեկն էլ նորաձեւությունն է, եւ բացման արարողության համերգային հատվածի կատարողների զգեստները կարել էին ամենահայտնի դիզայներներն ու տները, ինչպիսին է Dior-ը: 

 

Բրենդի հագուստով է ելույթ ունեցել Սելին Դիոնը, որը երկար դադարից հետո առաջին անգամ էր մեծ բեմ վերադարձել եւ ֆրանսիացի հայտնի երգչուհի Այա Նակամուրան, որը երգեց նաեւ Շառլ Ազնավուրի «For me, formidable» երգը:

 

Նորաձեւության տանը Օլիմպիական եւ Պարալիմպիկ խաղերին նվիրված հատուկ ցուցադրությանը ծանոթացել է նաեւ Mediamax Sport-ն ու տեսանյութ պատրաստել։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին