Սեպտեմբեր 08, 2024
exclusive
3181 դիտում

Վարսենիկ Մանուչարյան. Առաջին խաղերիս համեմատ ուժեղացել եմ ու բարելավել արդյունքս


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Լողորդ Վարսենիկ Մանուչարյանը գոհ է իր երկրորդ Օլիմպիական խաղերում ցույց տված արդյունքից։ Նա 1:01.24 ժամանակով գրավել է 26-րդ տեղը։

Ելույթից հետո լողորդը խառը գոտում հանդիպել է լրագրողների հետ ու պատասխանել նրանց հարցերին.

 

«Շատ ոգեւորված եմ, երբ մտա լողավազան ու երկրպագուների ձայները լսեցի, նույնիսկ փշաքաղվեցի ու շատ մոտիվացվեցի։ Տոկիոյում նման բան չէի զգացել, քանի որ խաղերն առանց հանդիսականների էին։ Ոչնչի մասին չեմ մտածել ու ցույց եմ տվել այն ամենը, ինչը մարզումների ժամանակ անդադար փորձել եմ։ 

Լուսանկարը` Մեդիամաքս

Առաջին խաղերիս համեմատ ուժեղացել եմ, թեեւ էլի լարվածություն կար, բայց այն ինձ չխանգարեց։ Արդյունքս ինձ շատ գոհացրեց, որովհետեւ Օլիմպիական խաղերին պատրաստվելու համար կարճ ժամանակ ունեի ու 20 միլիվայրկյանով ցուցանիշս բարելավեցի։ Ովքեր ժամանակի վրա են աշխատում, կհասկանան, թե դա որքան մեծ առաջընթաց է։ Բացի այդ էլ, բացման արարողության ժամանակ մի քիչ մրսել էի։

 

Կազմակերպիչներն ամեն ինչ շատ տպավորիչ էին արել, նման բացման արարողություն երբեք չէր եղել։ Նավերի վրա էինք, շուրջբոլորը մեզ մարդիկ էին ողջունում։ Կարեւորն այն էր, որ չէինք քայլում, այլապես կհոգնեինք, իսկ ես հաջորդ օրը ելույթ ունեի ու կհոգնեի։ 

Լուսանկարը` Մեդիամաքս

Ինձ համար ամեն ինչ հետաքրքիր էր, հասցրի նաեւ Դավիթ Չալոյանի հետ Հայաստանի դրոշը տանել»:

 

 

 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին