Սեպտեմբեր 08, 2024
669 դիտում

Վարսենիկ Մանուչարյանն ազդարարեց Օլիմպիական խաղերում հայ մարզիկների ելույթների մեկնարկը


Լուսանկարը` Mediamax


Փարիզի Օլիմպիական խաղերում Հայաստանի հավաքականի կազմում առաջինը պայքարի մեջ մտավ լողորդ Վարսենիկ Մանուչարյանը։

Նա Լa Defense արենայում 100 մ բաթերֆլայի որակավորման փուլում հանդես եկավ առաջին լողահերթում։ Մանուչարյանը ցույց տվեց 1:01.24 արդյունքն ու իր մրցահերթում 3-րդ տեղը զբաղեցրեց, իսկ ընդհանուր մասնակիցների թվում 26-րդն էր։

 

Այսօր Երեւանի ժամանակով ժամը 14:30-ին 10 մ ատրճանակ ձեւի որակավորման փուլում մրցելու է հրաձիգ Էլմիրա Կարապետյանը։ Մարմնամարզիկներ Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը հենացատկում եւ օղակների վրա վարժությունում ելույթները կսկսեն 17:30-ից։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին