Սեպտեմբեր 08, 2024
357 դիտում

Փարիզում բացվեց «Հայաստանի տուն»-ը


Լուսանկարը` Mediamax

Լուսանկարը` Mediamax


Փարիզում վաղը մեկնարկելու են 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը։

Mediamax Sport-ի լրագրողներ Հասմիկ Բաբայանն ու Գոհար Նալբանդյանն այսօր ժամանել են Փարիզ ու ներկա գտնվել «Հայաստանի տան» բացմանը։ Այն ողջ խաղերի ընթացքում գործելու է ՀԲԸՄ-ի շենքում, բաց է լինելու բոլորի համար, հյուրընկալելու է Հայաստանի մարզիկներին ու կազմակերպելու է տարբեր միջոցառումներ։

 

Բացման արարողությանը ներկա են եղել Հայաստանի հավաքականի անդամներ, ՀԱՕԿ ներկայացուցիչներ, Հայաստանից ժամանած պետական այրեր, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Ֆրանսիայում ՀՀ դեսպանը, հայկական համայնքի ներկայացուցիչներ, այլ հյուրեր։

 

«Շատ ուրախ եմ, որ կարողացանք կյանքի կոչել այս ծրագիրն ու հովանավորների շնորհիվ բացել Հայաստանի տունը։ Ուրախ ենք, որ ՀԲԸՄ-ն արագ արձագանքեց ու տրամադրեց իր տարածքը։ Այստեղ ամեն օր հայերը կհավաքվեն, կհետեւեն մեր մարզիկների ելույթներին, կհանդիպեն նրանց հետ։ Հայաստանի տան դեմքը Յուրի Ջորկաեֆն է, ցավոք, բայց նա այսօր Էմանուել Մակրոնի հետ հանդիպմանն էր հրավիրված ու չկարողացավ ներկա լինել, բայց նրան փոխարինեց եղբայրը՝ Դենին»,-ասել է ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը, ում պատկանում է «Հայաստանի տուն» ունենալու գաղափարը։

 

Ջորկաեֆը ողջունել է բոլոր ներկաներին ու ասել, որ 26 տարի առաջ Յուրին դարձել է Աշխարհի չեմպիոն․ «Մաղթում եմ, որ Փարիզը ձեզ էլ բերի հաղթանակներ ու շատ մեդալներ»։

 

Վաղը կկայանա խաղերի բացման արարողությունը, իսկ մյուս օրվանից պայքարի դուրս կգան Հայաստանի ներկայացուցիչները։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին