Սեպտեմբեր 08, 2024
807 դիտում

Փարիզում ՕԽ-ի ընթացքում գործելու է «Հայաստանի տուն»-ը


Լուսանկարը` Մեդիամաքս


ԿԳՄՍ նախարարությունում այսօր տեղի է ունեցել հանդիպում Հայաստանի Օլիմպիական հավաքականի անդամների հետ։

Նախարար Ժաննա Անդրեասյանը հաջողություն է մաղթել մարզիկներին ու հաղթանակ մաղթել նրանց։

«Մասնագետներն ասում են, որ ակնկալիքները լավն են, չնայած մասնակիցներն ընդամենը 15 հոգի են։ Գիտեմ, որ մեծ աշխատանք եք կատարել ու դժվարություններ հաղթահարել։ Ցանկանում եմ, որ տեսնենք ձեր հաջող ելույթներն ու առիթ ունենանք հանդիպել նաեւ խաղերի ավարտից հետո»,-ասել է Անդրեասյանը։

ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանն էլ ավելացրել է, որ Փարիզի ՀԲԸՄ-ի շենքում գործելու է «Հայաստանի տուն»-ը, որտեղ խաղերի ընթացքում կայանալու են միջոցառումներ, երկրպագուները հնարավորություն են ունենալու դիտել հայ մարզիկների ելույթներն ու նաեւ հանդիպել նրանց հետ։

«Օլիմպիական խաղեր մեկնում է մինչ այս մեր ունեցած ամենահզոր թիմը, բոլորիդ էլ հաղթանակ եմ մաղթում։ Ողջ երկիրն է ձեզ հետ, այնպես արեք, որ միմյանց շնորհավորելու շատ առիթներ ունենանք»,-նշել է Գիլոյանը։

Փարիզում Օլիմպիական խաղերը կայանալու են հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին