Դեկտեմբեր 22, 2024
exclusive
2207 դիտում

Հայաստանի Օլիմպիական հավաքական․ Արթուր Բարսեղյան


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Լողորդ Արթուր Բարսեղյանի հետ մեր հանդիպումը Հանրապետության հրապարակում էր։ Հենց նկարահանման ընթացքում միանգամից որոշեցինք, որ ֆոտոշարքն ավելի հարուստ դարձնելու համար հարկավոր է այն շարունակել Հայաստանի ազգային պատկերասրահում։

Լուսանկարը` Մեդիամաքս


Mediamax Sport«Փարիզ-2024» շարքում Բարսեղյանի հետ կզբոսնենք հրապարակում, կբացահայտենք պատկերասրահի հարուստ եւ տպավորիչ որմնանկարները, Հովհաննես Այվազովսկու եւ ֆրանսիական սրահները։։

Լուսանկարը` Մեդիամաքս


Ծնվել է. 29.03.2002-ին Երեւանում։

Մարզաձեւ. Լող (100 մ ազատ ոճ):

Անձնական մարզիչ․
Արման Վահանյան։

Ընտանիք․
Ամուսնացած չէ:

Հոբբի․
Հիմա ձեռագործ աշխատանքներ եմ անում, լամպեր, թեւնոցներ եմ պատրաստում։

Լողի յուրահատկությունը․
Լողը բարելավում է առողջությունը, կատարելագործում մարմինը։ Եթե ես ծովում երկար տարածություն լողայի, ավելի հետաքրքիր կլիներ, որովհետեւ ծովն անսահման է, չկա պատ, որին հասնելու ես, խփես ու հետ դառնաս։

Լուսանկարը` Մեդիամաքս


Նախընտրած տարածությունը․ Ես միշտ սիրել եմ 50 մ բաթերֆլայ եւ ազատ ոճ, բայց եկավ մի տարիք, որ դրանք սկսեցին չստացվել։ Հիմա 100 մ ազատ ոճում եմ ինձ լավ զգում եւ պատահական չէ, որ հենց այդ ձեւում դուրս եկա Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ։

Կարիերայի ամենատպավորիչ ձեռքբերումը․
Պատանեկան Օլիմպիական խաղերում 7-րդ տեղը գրավելը, մեծահասակների ԵԱ-ում 13-րդը լինելը։

Լուսանկարը` Մեդիամաքս


Ամենածանր պարտությունը․ Իմ պարտությունն այն է, որ 2019-ից հիասթափվեցի սպորտից։ Ես հասկանում էի՝ ինչ է ուզում մարմինս, բայց արդյունքներս ոչ աճում էին, ոչ բարելավվում, ոչ վատանում։ Ես մոլորվեցի ու սկսեցի հարցականի տակ դնել մարզչի աշխատանքը։

Լողում մնալը․
Լողի միջազգային ֆեդերացիայի ծրագրով որոշվեց, որ պետք է մեկ տարի մեկնեմ Ֆրանսիա ու այնտեղ մարզում անցկացնեմ։ Դա օգնեց, որ ես շարունակեմ մնալ սպորտում։ Անկեղծ ասած Ֆրանսիա մեկնելուն համաձայնեցի, որովհետեւ հայրիկս այնտեղ բուժումներ է ստանում ու կարող էի նրա հետ լինել, օգնել ամեն հարցում։

Լուսանկարը` Մեդիամաքս


Ելույթից առաջ արարողակարգ․ Ժամանակին խաչակնքվում էի, հետո հասկացա, որ դա ինձ հանգստացնելու համար է։ Դու քո մարմնով գնում ես ժամանակի հետ կռիվ տալու, Աստված քեզ ինչպե՞ս պետք է օգնի։ Հիմա խաչակնքվում եմ միայն քնելուց առաջ, իմ հոգու հանգստության համար։

2-րդ Օլիմպիական խաղերը․
Օլիմպիական խաղերը տիեզերական ինչ-որ լուրջ տարերք չեն։ Վախենալ, լարվել պետք չէ, հարկավոր է թեթեւ նայել, տրվածդ ժամանակը լավ անցկացնել ու վայելել ամեն րոպեն։

Լուսանկարը` Մեդիամաքս


- Արթուր, դու շատ դրական, ուրախ ու թեթեւ մարդ ես։ Բայց մեր ունեցած վերջին զրույցից հետո քո մեջ եղած փոփոխությունը հսկայական է։

- Այո, շատ բաներ են փոխվել իմ կյանքում։ Ես մտել եմ մեծ կյանք ու տուժվում եմ, որովհետեւ հասկանում եմ, թե այն ինչքան դաժան է։ Բայց հիմա այս սրահում այնպիսի հանգստություն եմ ապրում (Զրույցն ընթանում է Ազգային պատկերասրահի որմնանկարների սրահում, խմբ․)։ Չեք պատկերացնի, թե ինչքան հաճելի է այստեղ նստելը։ Այս պահին հոգեւոր կյանքի ազդեցությունն ավելի հզոր եմ զգում, քան եթե եկեղեցում լինեի։ Կարելի է ժամերով մնալ ու խորանալ նկարների ամեն մի դետալի մեջ։

Լուսանկարը` Մեդիամաքս


- Քո ուժեղ եւ թույլ կողմերը:

- Ուժեղ՝ բարություն, կամեցողություն ու խիղճ, թույլ՝ բարություն, կամեցողություն, խիղճ ։ Պետք է զգոն լինես, որ դրանցից չօգտվեն ու չվնասեն քեզ։

- Վերջերս ունեցած ամենամեծ ուրախությունդ:


- Հայրիկիս հետ նրա ծնունդը եւ Նոր Տարին Ֆրանսիայում անցկացնելը։ Ցավոք, նա երկար ժամանակ է տնից հեռու է ու նրա հետ անցկացրած այդ պահերն անգնահատելի են։ Միգուցե նաեւ հայրիկիս հիվանդությունն է պատճառը, որ իմ ժպիտը կորել է։

Լուսանկարը` Մեդիամաքս


- Ամենամեծ վախդ:

- Խենթանալը։ Այսօր ճանապարհին մի պապիկ տեսա, որ ինքն իր հետ խոսում էր։ Ինձ պատկերացրի նրա դերում ու վախեցա։

- Ի՞նչն ես ամենաշատը գնահատում մարդկանց մեջ:


- Բարությունը։

- Ի՞նչ է երջանկությունը քեզ համար:


- Երեխա ունենալը։

Լուսանկարը` Մեդիամաքս


- Ի՞նչն է քեզ վստահ դարձնում:

- Խնդիրներին լուծում տալը։ Դժվարին ժամանակաշրջան է իմ կյանքում, ինչը ստիպել է, որ սառնասիրտ դառնամ ու հաղթահարեմ ամեն բան։ Միայն սառը գլխով կարող ես ճիշտ լուծումներ գտնել։

- Արթուր, Երեւանում քո ամենասիրելի վայրը ո՞րն է:


- Սարյան փողոցը։ Ազգային պատկերասրահում նկարահանում անելը լավ գաղափար էր։ Ես սիրում եմ արվեստի գործեր ուսումնասիրելը, հատկապես հավանում եմ Սալվադոր Դալիի աշխատանքները։ Այստեղ նախկինում մի քանի անգամ եղել եմ ու տարբեր ցուցասրահներ գնացել, բայց առաջին անգամ էի որմնանկարների սրահում․ այն ինձ շատ հանգստացրեց։

Լուսանկարը` Մեդիամաքս

- Ինքդ քեզ ինչպե՞ս կբնորոշես:

- Ես համարում եմ, որ իմ մեջ մի քանի հոգի է ապրում։ Հիմա ցրված եմ՝ մտքերս տեղում չեն, էմոցիաներս խառն են։ Շատ եմ ուզում փոխվել ու դուրս գալ փնթփնթան պապիկի պես դարձած իմ այս վիճակից։ Եթե կյանքումս ամեն բան կարգավորվի, կդառնամ հին Արթուրը, որը սիրում էր ժպտալ, ուրախանալ, գժություն անել։

- Ամենակարեւոր ձեռքբերումը կյանքում:


- Իմ ընտանիքում ծնվելը։

- Ամենաշատն ինչի՞ համար ես շնորհակալ:


- Որ իմ ընտանիքը կա ու ծնողներս կողքիս են։

- Քո կյանքի կարեւոր մարդիկ:


- Ընտանիքիս անդամներն ու հարազատներս։

Լուսանկարը` Մեդիամաքս


- Քեզ բնորոշող ամենադիպուկ արտահայտությունը:

- Փոքր երեխա։

- Արթուր, ի՞նչ է պետք Օլիմպիական խաղեր մեկնելու համար:


- Կամք:

- Ինչո՞ւ են խաղերն անցկացվում չորս տարին մեկ անգամ:


- Պարզապես ավանդույթ է, որը չի խախտվում։

Լուսանկարը` Մեդիամաքս


- Դու մեկ տարի ապրել ես Ֆրանսիայում։ Հայերն ու ֆրանսիացիները նմա՞ն են իրար։

- Ոչ, ոչ մի ընդհանրություն ես չեմ նկատել։

- Երեք բան, որ հատուկ է Փարիզին:


- Էյֆելյան աշտարակը, Փարիզի ստորգետնյա թունելները՝ կատակոմբները եւ մարդկանց բազմազանությունը։

- Քո սիրելի ֆրանսիական ուտելիքը:


-Բագետ։

Լուսանկարը` Մեդիամաքս


- Ունե՞ս ֆրանսիական սիրելի ֆիլմ։

- Լյուկ Բեսոնի «Հրեշտակ-Ա», անսահման լավ ֆիլմ է։

- Իսկ ֆրանսիական երգեր լսո՞ւմ ես։


- Ֆրանսիական հիփ-հոփ արտիստների երաժշտությունն եմ սիրում։

- Ի՞նչ գիտես ֆրանսերենով։


- Այնտեղ անգլերենով եմ շփվել, բայց, իհարկե, մի քանի բառ գիտեմ։

Լուսանկարը` Մեդիամաքս


- Ինչո՞վ է Ֆրանսիան հայտնի աշխարհում:

- Նորաձեւությամբ, առհասարակ, արտիստներով։ Նրանք ամենահասարակ իրերից իսկական արվեստի գործ են ստեղծում։

- Իսկ ֆրանսիացի մարզիկ կա՞, որին երբեւէ երկրպագել ես։


- Լողորդ Ֆլորան Մանոդու։ Լավ մարզիկ է ու հետաքրքիր մարդ, ճանաչում եմ ու նաեւ մարզվել եմ իր հետ։

Լուսանկարը` Մեդիամաքս


- Հիշո՞ւմ ես քո առաջին Օլիմպիական խաղերը, որ դիտել ես հեռուստացույցով:

- 2012-ին Լոնդոնի խաղերի կանանց 100 մ բրասում հետեւել եմ Ռուտա Մեյլուտիտեի ելույթին։ Նա ընդամենը 15 տարեկան էր ու դարձավ Օլիմպիական չեմպիոն։

- Մեդալակիր դարձած հայ մարզիկներից ո՞ւմ կառանձնացնես։


- Բռնցքամարտի Աշխարհի արծաթե մեդալակիր Դավիթ Չալոյանին, որի հետ ընդգրկված եմ Օլիմպիական թիմում ու մի քանի օր առաջ վերջապես շփվեցի հետը։ Մի տարի է հետեւում եմ նրա ելույթներին։ Եթե ստացվի, Փարիզում անպայման գնալու եմ դիտելու նրա մենամարտը։

Լուսանկարը` Մեդիամաքս


-Իսկ համաշխարհային սպորտից ո՞ւմ կնշես:

- Մայք Թայսոնին։

- Քո որակներից ո՞րը կցանկանայիր էլ ավելի ուժեղացնել:


- Լավ խորհուրդներ լսելու ունակությունը։

Լուսանկարը` Մեդիամաքս


- Ինչի՞ց է կազմված հաղթանակը:

- Կշռադատելուց։

- Պարտությունների տված դասերը:


- Պարտությունը կոտրում է, քիթդ գետնին ես քսում ու հասկանում, որ պատրաստ չես։

Լուսանկարը` Մեդիամաքս


- Հայաստանի Օլիմպիական հավաքականն ինչպիսի՞ թիմ ունի եւ ի՞նչ կմաղթես բոլորիդ։

- Հետաքրքիր մարդիկ են ընդգրկված, կարծում եմ, որ լավ մասնակցություն ու նաեւ մեդալներ կլինեն։ Կմաղթեմ առողջ լինեն ու գնան իրենց նպատակների հետեւից։

Լուսանկարը` Մեդիամաքս


Արթուր Բարսեղյանը 2016-ի պատանեկան Օլիմպիական մարաթոնում գրավել է 6-րդ տեղը
2018-ի պատանեկան Օլիմպիական խաղերում եւ ԱԱ-ում՝ 7-րդը հորիզոնականը
2021-ի մեծահասակների Եվրոպայի առաջնությունում՝ 13-րդը
2022-ի Բանակայինների խաղերի ոսկե մեդալակիր է
Օլիմպիական խաղերին մասնակցելու է 2-րդ անգամ

Արթուր Բարսեղյանի հետ զրուցել է Գոհար Նալբանդյանը
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին