Դեկտեմբեր 22, 2024
exclusive
4566 դիտում

Հայաստանի Օլիմպիական հավաքական․ Գարիկ Կարապետյան


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


21-ամյա ծանրորդ Գարիկ Կարապետյանի հետ հանդիպել ենք նրա հարազատ ու սիրելի Գյումրիում։ Արեւոտ ու ջերմ օրը շրջել ենք Վարդանանց հրապարակում, այցելել Գարիկի սիրելի Սուրբ Աստվածածին մայր եկեղեցի (Սուրբ Յոթ Վերք) եւ Սուրբ Մինաս մատուռ։ Mediamax Sport«Փարիզ-2024»-ում այսօր բացահայտում է Գարիկ Կարապետյանին։

Լուսանկարը` Մեդիամաքս


Ծնվել է․ 11․06․2003 թ-ին Գյումրիում։

Մարզաձեւը․
Ծանրամարտ (102 կգ)։

Անձնական մարզիչը․
Հայրն է՝ Ալեքսան Կարապետյանը։

Կրթությունը․
Սովորում է Շիրակի Միքայել Նալբանդյանի անվան պետական համալսարանում։

Ընտանիք․
Ամուսնացած չէ։

Սիրած զբաղմունքը․
Սիրում եմ դետեկտիվ ժանրի ֆիլմեր։ Հատկապես կառանձնացնեմ «Ֆորսաժ»-ը։

Լուսանկարը` Մեդիամաքս


Ծանրամարտի ընտրությունը․ Հայրս ծանրորդ է եղել, ես միշտ ցանկացել եմ շարունակել նրա ճանապարհը։ Ծանրամարտում ինձ գրավում են պայքարը եւ սկզբունքները, որոնք օգնում են առաջ շարժվել։

Կարիերայի ամենատպավորիչ ձեռքբերումը․
Եղել է 2018-ին, երբ առաջին անգամ մասնակցեցի պատանիների Եվրոպայի առաջնությանն ու ոսկե մեդալակիր դարձա։ Դա իմ առաջին միջազգային մրցումն էր, աննկարագրելի զգացողություններ ունեի։

Ամենածանր պարտությունը․
Շատ ցավալի պարտություններ չեմ ունեցել։ Բայց այս տարվա Եվրոպայի առաջնությունում կարող էի չեմպիոն դառնալ, չստացվեց։ Բացթողում արեցի նաեւ նախորդ Աշխարհի առաջնությունում, ոսկի չէ, բայց մեդալ կարող էի նվաճել։

Ելույթից առաջ արարողակարգ․
Աղոթում եմ։

Լուսանկարը` Մեդիամաքս


1-ին  Օլիմպիական խաղերը․ Ամեն մարդու չէ բախտ վիճակվում հասնել թեկուզ խաղերի մրցահարթակ, իսկ ինձ դա հաջողվել է։ Կփորձեմ արդարացնել սպասելիքները։ Մի քանի տարի առաջ չէի էլ մտածի, որ 2024-ին 102 կգ քաշային կարգում ես կներկայացնեմ Հայաստանը։ Ամեն ինչ սկսվեց 2023-ի մեծահասակների Եվրոպայի առաջնությունից, երբ դարձա չեմպիոն։ Դրանից հետո եկավ վստահությունը։ Ջանք ու եռանդ չեմ խնայել ու բոլոր վարկանշային մրցաշարերին ձգտել եմ լավ մասնակցել։

Կարգախոսը․
Երբեք չհանձնվել։

Լուսանկարը` Մեդիամաքս


- Գարիկ, քո ուժեղ եւ թույլ կողմերը:

- Թույլ՝ շատ ներողամիտ եմ, իսկ ուժեղ՝ բարությունը կնշեմ։

- Վերջերս ունեցած ամենատարբերվող օրը:


- Անցած կիրակին էր (մայիսի 26, խմբ)։  Շատ լավ օր էր, բայց չեմ մանրամասնի։

- Քո ամենամեծ վախը:


- Կորցնել հարազատ մարդկանց։

- Ի՞նչն ես ամենաշատը գնահատում մարդկանց մեջ:


- Անկեղծությունը։

Լուսանկարը` Մեդիամաքս


- Ի՞նչ է երջանկությունը:

- Կարծում եմ երջանկություն կգա միմյանց վստահելու, չխաբելու, իրար հավատալու շնորհիվ։

- Ի՞նչն է քեզ դարձնում վստահ:


- Հայրիկիս խորհուրդները։

- Գյումրիում քո ամենասիրելի վայրերը:


- Կառանձնացնեմ Յոթ Վերք եկեղեցին։ Շատ եմ լինում նաեւ Սուրբ Մինաս մատուռում, որտեղ ինձ հանգիստ ու թեթեւ եմ զգում։

- Գարիկ, 3 բառով կբնորոշե՞ս ինքդ քեզ։


- Բարի, ինչ-որ տեղ համառ, նպատակասլաց։

Լուսանկարը` Մեդիամաքս


- Կյանքում քո ամենակարեւոր ձեռքբերումը ո՞րն է։

- Ընտանիքս։

- Ամենաշատն ինչի՞ համար ես շնորհակալ:


- Ամեն բացվող օրվա։

- Քո կյանքի կարեւոր մարդիկ:


- Ծնողներս։

- Գարիկ, քեզ ի՞նչ է պետք Օլիմպիական խաղեր մեկնելու համար:

- Չեմ սահմանափակվելու միայն ուղեգիր ունենալով։ Հիմա պարտավորությունն ավելի մեծ է․ ավելի շատ եմ մարզվում, որպեսզի արդյունքը տեսանելի լինի։ 102 կգ քաշային կարգում 10 ծանրորդ կա, բոլորս էլ ուժեղ ենք ու միմյանց զիջում ենք մի քանի կիլոգրամով։ Պետք է պատրաստ լինել թեժ պայքարի։

Լուսանկարը` Մեդիամաքս


- Քո կարծիքով ինչո՞ւ են Օլիմպիական խաղերն անցկացվում 4 տարին մեկ։

- Որպեսզի տարբերվող լինեն։

- Ո՞րն է քեզ համար եղել ամենայուրահատուկ ՕԽ-ն:


- Ես դեռ ծնված չեմ եղել, բայց մեծ տարիքում նայել եմ 1996-ի եւ 2000-ի խաղերի տեսագրությունները։ Առաջինին հայրս է մասնակցել, իսկ երկրորդի ժամանակ հետեւել եմ վրացի Կախի Կախիաշվիլու ելույթին։

- Ի՞նչ ընդհանրություններ ունեն հայերն ու ֆրանսիացիները:


- Կարծում եմ՝ չունեն։

- Երեք բան, որ հատուկ են Փարիզին:


- Էյֆելյան աշտարակը, Օլիմպիական խաղերը։ Երրորդն էլ կնշեմ մարզիկներին, ովքեր օրեր անց Փարիզում շատ-շատ կլինեն։

Լուսանկարը` Մեդիամաքս


- Առաջինն ի՞նչ է մտքիդ գալիս, երբ ասում են Փարիզ։

- Հիմա միայն Օլիմպիական խաղերը։

- Առաջին անգա՞մ ես լինելու Փարիզում։


- Այո։ Միշտ ուզել եմ մեկնել Փարիզ, բայց չեմ էլ մտածել, որ մեր հանդիպումը կլինի հենց խաղերի ժամանակ։

- Ֆրանսիական սիրած երգ։


- Շառլ Ազնավուրի երգերն եմ լսում։

Լուսանկարը` Մեդիամաքս


- Ի՞նչ գիտես ֆրանսերենով։

- Օլիմպիական հերթափոխի քոլեջում ֆրանսերեն ենք անցել, որոշ արտահայտություններ դեռ հիշում եմ։

- Ինչո՞վ է Ֆրանսիան հայտնի աշխարհում:


- Իր արվեստով, մշակույթով, նորաձեւությամբ։

- Կա՞ ֆրանսիացի ծանրորդ, որի ելույթներին հետեւել ես։


- Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Վենսելա Դաբայան։

Լուսանկարը` Մեդիամաքս


- Հիշո՞ւմ ես այն Օլիմպիական խաղերը, որոնք դիտել ես առաջին անգամ։

- 2008 թվականին դեռ փոքր էի, բայց նայում էի մեր ծանրորդների ելույթները։ Մինչեւ հիմա լավ հիշում եմ Հռիփսիմե Խուրշուդյանի, Տիգրան Մարտիրոսյանների ու Գեւորգ Դավթյանի մոտեցումները։

- Օլիմպիական հայ չեմպիոն, որին շատ ես հավանում։


- Իմ մարզաձեւից կընտրեմ՝ Յուրի Վարդանյան։

- Իսկ համաշխարհային սպորտի՞ց:


- Ազատ ոճի ըմբիշ Աբդուլռաշիդ Սադուլաեւ։

- Գարիկ, եթե հնարավորություն ունենայիր, Օլիմպիական ո՞ր խաղերին կմասնակցեիր։


- 2004 թվականի։ Այդ ժամանակ ավելի լեգենդար ծանրորդներ կային։ Նրանց հետ մրցման մասնակցելը մեծ պատիվ կլիներ։

Լուսանկարը` Մեդիամաքս


- Քո որակներից ո՞րը կցանկանայիր ավելի բարելավել։

- Աշխատասիրությունը։

- Ինչի՞ց է կազմված հաղթանակը:


- Աշխատասիրությունից եւ ուժեղ կամքից։

- Պարտությունն ու հաղթանակը։


- Պարտությունից հետո հարկավոր է ուժ գտնել ու նորից առաջ շարժվել։ Իսկ հաղթանակը պետք է մոռանալ հարթակից իջնելուց հետո։

-
 Ինչպիսի՞ն է Հայաստանի Օլիմպիական հավաքականը:


- Կայացած եւ ամուր։ Թիմի անդամների մի մասին ծանոթ եմ ու շփվում եմ նրանց հետ։

Լուսանկարը` Մեդիամաքս


- Ի՞նչ կմաղթես քո թիմակիցներին։

- Աստված թող բոլորի հետ լինի։ Կարեւորն առանց վնասվածքի մասնակցություն ունենան ու մեդալով վերադառնան հայրենիք։

Լուսանկարը` Մեդիամաքս


Գարիկ Կարապետյանը երիտասարդական ԵԱ-ի կրկնակի, ԱԱ-ի եռակի ոսկե մեդալակիր է
2023-ի Եվրոպայի չեմպիոն
2024-ի ԵԱ-ի բրոնզե մեդալակիր
Երիտասարդների Աշխարհի ռեկորդակիր
Օլիմպիական խաղերին մասնակցելու է առաջին անգամ։

Գարիկ Կարապետյանի հետ զրուցել է Գոհար Նալբանդյանը
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին