Փարիզի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն մրցաշարի անցկացման ողջ պատմության ընթացքում ռեկորդային քանակությամբ տոմսեր է վաճառել:
Այդ մասին AFP գործակալությանը հայտնել է կազմկոմիտեի նախագահ եւ եռակի Օլիմպիական չեմպիոն Թոնի Էստանգեն:
«Հենց Օլիմպիական կոմիտեն է մեզ տեղեկացրել այդ ռեկորդային թվերի մասին: Հպարտ ենք այս ցուցանիշի համար, սակայն կարող ենք այն բարելավել»,- ասել է Էստանգեն:
Խաղերի մեկնարկից առաջ արդեն վաճառվել է 8,6 մլն տոմս, կազմակերպիչները մտադիր են վաճառել 10 մլն տոմս: Նախկին ռեկորդը գրանցվել է 1996 թվականին Ատլանտայում՝ 8,3 մլն:
Օլիմպիական խաղերը Փարիզում մեկնարկելու են հուլիսի 26-ին: Հայաստանի հավաքականի կազմում 15 մարզիկներ են ընդգրկված:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: