Հուլիս 13, 2024
318 դիտում

Հրաչյա Ռոստոմյան․ Մարզաշխարհն իր վրա է վերցրել հաղթանակներ կերտելու առաքելությունը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի ազգային Օլիմպիական կոմիտեի ու Ucom ընկերության միջեւ ստորագրվել է գործակցության հուշագիր։

Այն այսօր ստորագրել են ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն ու Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Հրաչյա Ռոստոմյան

Լուսանկարը` Մեդիամաքս


«Այս Օլիմպիական խաղերը հերթականը չեն մեզ համար, դրանք չափազանց կարեւոր են։ Հայաստանին շատ հաջողություններ են պետք, ու մարզաշխարհն իր վրա է վերցրել հաղթանակներ կերտելու առաքելությունը։

Երրորդ Օլիմպիական խաղերն են, ինչ մենք համագործակցում ենք Ucom-ի հետ, որը մեր Օլիմպիական թիմի կողքին է, իսկ հաջողությունը տեսել են բոլորը։ Կարծում եմ, որ յուրաքանչյուրս պետք է ներդրում ունենանք ու վստահ եմ, որ միասին կկերտենք հաջողություն։ Մեր երկրում սպորտը միակ ոլորտն է, որ համերաշխություն ու հաղթանակներ է ապահովում»։

Ռալֆ Յիրիկյան

«Ուրախ եմ, որ նման հուշագիր ենք ստորագրում ու կանգնած ենք ազգային Օլիմպիական կոմիտեի կողքին։ Ցանկանում եմ, որ հայ մարզիկները փայլուն արդյունքներ գրանցեն եւ ՕԽ-ում բարձր կպահեն մեր պատիվը»։

Լուսանկարը` Մեդիամաքս


Այս օրերին Հայաստանի Օլիմպիական հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում՝ պատրաստվելով հուլիսի 26-ին Փարիզում մեկնարկող խաղերին։ Հայաստանը կներկայացնի 15 մարզիկ, նրանք են ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Մալխաս Ամոյանը, Սլավիկ Գալստյանը, Արսեն Հարությունյանը, Վազգեն Թեւանյանը, ծանրորդներ Վարազդատ Լալայանը, Գարիկ Կարապետյանը, Անդրանիկ Կարապետյանը, մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, վազորդ Երվանդ Մկրտչյանը, լողորդներ Արթուր Բարսեղյանը, Վարսենիկ Մանուչարյանը եւ բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին