84 դիտում

Տնային Եվրոպայի առաջնության 4-րդ օրը մեդալառատ էր հայ մարզիկների համար


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` ԿԳՄՍ

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` ԿԳՄՍ

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` ԿԳՄՍ

Լուսանկարը` ԿԳՄՍ


Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակում է ընթանալ գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությունը:

Մրցումային 4-րդ օրը բավական հաջող է դասավորվել հայ հրաձիգների համար: Օրվա վերջին մեդալն օդամղիչ ատրճանակ ձեւում նվաճել է Էլմիրա Կարապետյանը: Նա Եվրոպայի կրկնակի արծաթե մեդալակիր է դարձել:

Եզրափակչում Կարապետյանը մրցել է հունգարացի Վերոնիկա Մայորի հետ, որը բավական դիպուկ եւ ուժեղ է եղել: Թեեւ Կարապետյանն էլ բավական վստահ տեսք է ունեցել, սակայն մրցակիցը նրան գերազանցել է 15:12 հաշվով:  

Լուսանկարը` Մեդիամաքս


Ավելի վաղ Եվրոպայի առաջնության շարժվող թիրախ մրցաձեւում Հայաստանի տղամարդկանց ընտրանին թիմային հաշվարկում ոսկե մեդալ է նվաճել: Չեմպիոններ են հռչակվել Հովհաննես Մարգարյանը, Հայկ Մինասյանը եւ Գոռ Խաչատրյանը:

Լուսանկարը` ԿԳՄՍ


Կանանց թիմը՝ Գոհար Հարությունյանը, Լիլիթ Մկրտչյանը եւ Արուսյակ Գրիգորյանը, գրավել է 2-րդ տեղը: 

Լուսանկարը` ԿԳՄՍ


Շարժվող թիրախ խառը վազք մրցաձեւում կանանց մեծահասակների պայքարում արծաթե մեդալակիրը Գոհար Հարությունյանն (370 միավոր) է: Երիտասարդների անհատական պայքարում 1-ինը Լիլիթ Մկրտչյանն է (366 միավոր), իսկ 2-րդը` Յանա Հակոբյանը (362 միավոր):

Մեր ընտրանին