Երեկվանից մեկնարկել է Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչը։
«Արարատ»-ն ընդունել է «Ուրարտու»-ին ու պարտվել 0:3 հաշվով։ Դուբլի հեղինակ է դարձել Արտեմի Գունկոն, իսկ Կարեն Մելիքյանը դիպուկ է իրացրել 11-մետրանոց հարվածը։ «Սյունիք»-«Անդրանիկ» խաղում գրանցվել է գոլազուրկ ոչ-ոքի հաշիվ։
Այսօր «Արարատ-Արմենիա»-ն կմրցի «Շիրակ»-ի հետ, իսկ վաղը «Փյունիկ»-ը կընդունի «Նոա»-ին։




















