144 դիտում

«Ինտեր»-ն ու «Կոմո»-ն գոլազուրկ ոչ-ոքիով են ավարտել Իտալիայի Գավաթի կիսաեզրափակիչը


Լուսանկարը` FC Inter


Իտալիայի Գավաթի կիսաեզրափակչում «Ինտեր»-ը հյուրընկալվել է «Կոմո»-ին ու գոլազուրկ ոչ-ոքիով ավարտել դիմակայությունը:

Հենրիխ Մխիթարյանը պահեստայինների նստարանին է եղել ու խաղադաշտ է մտել հանդիպման ավարտին:

«Մի քանի արտակարգ իրավիճակ ունեինք ու ստիպված էինք կազմում փոփոխություններ կատարել՝ առաջին անգամ այս մրցաշրջանում խաղալով 2 հարձակվողական կիսապաշտպանով: Փորձեցինք հարմարվել նոր մարտավարությանը, մրցակիցը մեզ համար մի քիչ դժվարություններ ստեղծեց: Հստակ հասկանում էինք, թե ինչ է պետք անել ու որոշ իրավիճակներում լավ էինք գործում: Խաղն անհարմար էր ու այդպես էլ հարմար ռիթմ չգտանք: Հաշվի առնելով տղաների նվիրվածությունն ու սահմանափակ ժամանակը՝ այս հաշվին թիմի ջանքերի շնորհիվ հասանք: Դեռ չգիտեմ, թե ինչ ենք անելու մինչեւ միլանյան դերբին, բայց մեր տրամադրության տակ մի քանի օր ունենք»,- ասել է Կրիստիան Կիվուն:

Մարտի 8-ին «Ինտեր»-ն Ա Սերիայում մրցելու է «Միլան»-ի դեմ:

Մեր ընտրանին