Փետրվար 20, 2026
80 դիտում

«Դու երբեք չե՞ս հոգնելու». Կարեն Խաչանովը զիջել է Կառլոս Ալկարասին


Լուսանկարը` Getty Images


Կարեն Խաչանովը Դոհայում ընթացող մրցաշարի 1/4 եզրափակչում զիջել է Աշխարհի առաջին ռակետ Կառլոս Ալկարասին:

Իսպանացին 3 սեթում առավելության է հասել 7:6, 4:6, 3:6 հաշվով: Դիմակայությունը տեւել է 2 ժամ 27 րոպե: 



Պարտությունից հետո Խաչանովը ցանցի մոտ Ալկարասին կատակով հարցրել է. «Դու երբեք չե՞ս հոգնելու», ինչին նա այսպես է պատասխանել. «Աշխատում եմ չհոգնել»: Խաչանովը չի դիմացել. «Պետք է հոգնել մեկ անգամ, գեթ մեկ»:

Կիսաեզրափակչում Ալկարասի հաջորդ մրցակիցն է լինելու Անդրեյ Ռուբլյովը:

Մեր ընտրանին