Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան, որն արդեն տեւական ժամանակ է կազնակերպում է մրցաշարեր նաեւ գրեփլինգից, պանկրատյոնից եւ սիրողական MMA-ից, 2026-ին Եվրոպայի առաջնություն կանցկացնի Հայաստանում։
UWW-ից տեղեկանում ենք, որ Հայաստանին վստահվել է մինչեւ 15, 17, 20 տարեկանների, մեծահասակների ու վետերանների գրեփլինգի առաջնությունը։ Այն կկայանա մայիսի 24-27-ը Երեւանում։ Մեր երկրի մայրաքաղաքը մայիսի 28-31-ն էլ կընդունի պանկրատյոնի ու սիրողական MMA-ի մինչեւ 15, 17, 20 տարեկանների ու մեծահասակների Եվրոպայի առաջնությունը։
Mediamax Sport-ին Հայաստանի գրեփլինգի ֆեդերացիայից տեղեկացրել են, որ մի քանի այլ երկրների հետ հայտ էին ներկայացրել միջազգային ֆեդերացիա։ UWW-ի բյուրոյի նիստի ժամանակ հաստատվել է Հայաստանի հայտը։




















