Դեկտեմբերի 30-ին Երեւանում տեղի է ունենալու Hype Fighting-ի մրցաշարը, որի ընթացքում կայանալու է ավելի քան 10 մենամարտ։
Երեկոյի գլխավոր մենամարտում հանդես է գալու UFC թեթեւ քաշային կարգի մարզիկ Արման Ծառուկյանը։ Hype Fighting-ը հայտնում է, որ Ծառուկյանի մրցակիցը լինելու է խառը մենամարտերում Շարա Բուլետ կեղծանունով հայտնի Շարաբութդին Մագոմեդովը։
Երեկոն կայանալու է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում 18։30-ից։ Հայտավորված են մարզիկներ Հայաստանից, Հունաստանից, Վրաստանից, Ուզբեկստանից, Ռուսաստանից։




















