222 դիտում

Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան փոխել է անվանումը


Լուսանկարը` FIG


Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան (FIG) հայտարարել է վերաբրենդավորման մասին՝ ներկայացնելով իր նոր անվանումը՝ Աշխարհի մարմնամարզություն (World Gymnastics)։

«Մարմնամարզությունն աշխարհի ամենաոգեշնչող եւ արտահայտիչ մարզաձեւերից մեկն է: World Gymnastics-ն արտացոլում է այդ էներգիան եւ ամրապնդում է մարդկության վսատահությունն ու համակրանքն իր դերի նկատմամբ»,- ասել է կազմակերպության ղեկավար Մորինարի Վատանաբեն:

Ֆեդերացիան ներկայացրել է նաեւ նոր տարբերանշանը։ Աշխարհի մարմնամարզությանն անդամակցած է 165 ֆեդերացիա, որոնց թվում է նաեւ Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան։

Մեր ընտրանին