Կառավարությունը հավելյալ 143 միլիոն 979,8 հազար դրամ է հատկացրել մարզական ֆեդերացիաներին:
Ինչպես հայտնում է ԿԳՄՍ-ն, այն տրամադրվել է ֆեդերացիաների արդյունավետ գործունեության, միջազգային մրցաշարերին լիարժեք մասնակցելու եւ բարձր արդյունքներ ապահովելու նպատակով:
Նախատեսվում է 3 մարզական ֆեդերացիաների տրամադրել 44 միլիոն 801,7 հազար դրամ լրացուցիչ միջոցներ՝ միջազգային առաջնություններին մասնակցելու եւ  նախապատրաստական աշխատանքների համար:
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան 26 միլիոն 864,3 հազար դրամ է ստացել Սերբիայի Նովի Սադում անցկացված Մ-23 տարեկանների ԱԱ-ում հանդես գալու համար: 
12 միլիոն 717,4 հազար դրամ հատկացվել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիային՝ Սոֆիայում կայանալիք Եվրոբասկետի նախընտրական փուլի համար: Իսկ Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիային 5 միլիոն 220 հազար դրամ ունի Վրաստանի Թելավի քաղաքում կայանալիք Եվրոպայի Մ-18 աղջիկների առաջնությանը մասնակցելու նպատակով:
Նախատեսվում է լրացուցիչ 99 միլիոն 178 հազար դրամ հատկացնել Օլիմպիական խաղերում, Աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում բարձր արդյունքների հասած մարզիկներին ու նրանց մարզիչներին անվանական թոշակներ տրամադրելու համար:


 
 

















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: