Հոկտեմբեր 31, 2025
132 դիտում

Կարեն Խաչանովը բացատրել է, թե ինչու է դուրս մնացել Փարիզի Մասթերսից


Լուսանկարը` Rolex Paris Masters


Աշխարհի 14-րդ ռակետ Կարեն Խաչանովը դուրս է մնացել Փարիզի Մասթերսից։

Խաչանովը հասել է երրորդ շրջան, որտեղ 2։6, 2։6 հաշվով պարտություն է կրել Ալեքս դե Մինորից (Ավստրալիա)։

«Իմ լավագույն թենիսը ցույց չտվեցի, մարզիկներն էլ մարդ են ու ամեն անգամ չէ, որ կարողանում են ճիշտ գործել։ Մրցակիցս ինձնից անհամեմատ ուժեղ էր, ինչի շնորհիվ էլ կարողացավ հաղթանակ տոնել։ Դեռ չգիտեմ, թե հաջորդ շաբաթ ելույթներ կունենամ, թե ոչ։ Հետո կմեկնեմ երկար սպասված հանգստի, որն Ուիմբլդոնից հետո չեմ ունեցել։ Նոր միայն թարմացած կկարողանամ վերադառնալ մեծ սպորտ»,- Խաչանովի խոսքերը մեջբերում է ռուսական մամուլը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին