Մեկնարկել է Հայաստան-Հունգարիա հանդիպման տոմսերի վաճառքը։
Աշխարհի առաջնության ընտրական փուլի դիմակայությանը ներկա գտնվելու համար հարկավոր է այցելել tickets.ffa.am կայքը։
Հարավային ու հյուսիսային տրիբունաների տոմսերն արժեն 1000-3000, արեւելյանինը՝ 5000-12000, իսկ արեւմտյանինը՝ 12000-16000 դրամ։
Յուրաքանչյուր անձ կարող է գնել ոչ ավելի, քան 2 տոմս: Օգտատերը գնված տոմսը տեսնելու է կայքի անձնական հաշվում, սակայն դրա QR կոդն ակտիվանալու է միայն հանդիպման օրը:
ԱԱ-ի ընտրական փուլի նախավերջին հանդիպումը սեփական հարկի տակ Հայաստանի հավաքականն անցկացնելու է նոյեմբերի 13-ին:


 
 

















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: