Հոկտեմբեր 28, 2025
91 դիտում

Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Փարիզի Մասթերսում


Լուսանկարը` Getty Images


Կարեն Խաչանովն ընդհատել է 5 պարտություններից ունեցած շարքն ու հաղթանակով մեկնարկել Փարիզի Մասթերսում:

Նա առաջին շրջանում հանդիպել է ամերիկացի Իթան Քուինի հետ ու առավելության հասել 6:1, 6:1 հաշվով:

Խաչանովի հաջորդ մրցակիցը լինելու է բրազիլացի Ժոաո Ֆոնսեկայի եւ կանադացի Դենիս Շապովալովի դիմակայության հաղթողը: 

Մրցաշարը Բերսիից տեղափոխվել է «Պարի Լա Դեֆանս» արենա, ինչը Խաչանովը դրական է գնահատել:

«Բարսիի կենտրոնական կորտն ամենագեղեցիկներից մեկն է, բայց Մասթերսն այնտեղ այդքան էլ լավ չէր կազմակերպվում: Հիմա նոր տեղում ամեն ինչ ավելի շքեղ տեսք ունի: Կարեւորն այն է, որ հանդիսատեսը գա ու ամեն ինչ հավանի»,- ասել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին