Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 27-ը հնդկական Գոայում կայանալու է շախմատի Աշխարհի գավաթը, որին մասնակցելու են 80 երկրի 206 շախմատիստ։
Մրցաշարն ընթանալու է նոկաուտ համակարգով, իսկ մրցանակային ֆոնդը 2 մլն դոլար է։ Գավաթից ու գումարից բացի շախմատիստները պայքարելու են 2026 թվականի հավակնորդների մրցաշարի երեք ցանկալի ուղեգիրը նվաճելու համար։
Ամեն մրցափուլ բաղկացած է լինելու երկու դասական պարտիայից, ոչ-ոքիի դեպքում կկայանա արագ ու կայծակնային թայ-բրեյք։ Հաղթողն անցնելու է հաջորդ փուլ։ Բարձր վարկանիշ ունեցող գրոսմայստերներից 50-ը պայքարը սկսելու է 2-րդ փուլից, իսկ մյուսները ելույթները կսկսեն 1-ին փուլում, որը կմեկնարկի նոյեմբերի 1-ին։
Հայաստանն Աշխարհի գավաթում ներկայացնելու են Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Կարեն Գրիգորյանը։




















