Հոկտեմբեր 28, 2025
178 դիտում

ՈւԵՖԱ-ն Տիգրան Բարսեղյանին որակազրկել է 3 խաղով


Լուսանկարը` getty images


ՈւԵՖԱ-ի որոշմամբ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Տիգրան Բարսեղյանը բաց կթողնի 3 հանդիպում:

Նա որակազրկվել է ԱԱ-2026-ի ընտրական մրցաշարում Իռլանդիայի դեմ արտագնա խաղում կոպիտ խախտման համար, երբ 52-րդ րոպեին գլխով հարվածել էր Ֆին Ազազին:

Խաղացողը միանգամից կարմիր քարտ է ստացել, իսկ հետագայում ՈւԵՖԱ-ն որոշել է նրան որակազրկել 3 խաղով, Mediamax Sport-ին հայտնել են ՀՖՖ-ից:

Առաջիկայում Բարսեղյանը չի մասնակցի ընտրական մրցաշարում Հունգարիայի եւ Իռլանդիայի դեմ նոյեմբերի 13-ին ու 16-ին կայանալիք հանդիպումներին:
 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին