Հուլիս 07, 2025
88 դիտում

4 տարվա ընթացքում առաջին անգամ Խաչանովն Ուիմբլդոնի 1/4 եզրափակչում է


Լուսանկարը` Getty images


Աշխարհի 20-րդ ռակետ Կարեն Խաչանովը 4 տարվա ընթացքում առաջին անգամ դուրս է եկել Ուիմբլդոնի քառորդ եզրափակիչ:

Նա 1/8 եզրափակչում հանդիպել է լեհ Կամիկ Մայխշակի հետ ու առավելության հասել 6:4, 6:2, 6:3 հաշվով: Հանդիպումը շարունակվել է 1 ժամ 43 րոպե:

Խաչանովն առաջին անգամ այս մրցաշրջանում ու 6-րդ անգամ կարիերայում Մեծ Սաղավարտի մրցաշարի քառորդ փուլում է: Մինչ այդ նա լավագույն արդյունքը գրանցել էր 2021 թվականին՝ դուրս գալով Ուիմբլդոնի 1/4 եզրափակիչ:

Նրա հաջորդ մրցակիցը վաղը լինելու է ամերիկացի Թեյլոր Ֆրիցը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին