Հուլիս 07, 2025
109 դիտում

Հայտնի են Աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակիչ անցած զույգերը


Լուսանկարը` Real Madrid C.F.


ԱՄՆ-ում ընթացող Աշխարհի ակումբային առաջնությունը մոտենում է ավարտին։

Հայտնի են կիսաեզրափակչի մասնակիցները։ Հուլիսի 8-ին կայանալու է «Ֆլումինենսե»-«Չելսի» հանդիպումը, իսկ հուլիսի 9-ին՝ «Ռեալ»-ՊՍԺ։ Դիմակայությունները մեկնարկելու են Երեւանի ժամանակով 23։00-ին Նյու Յորքի «ՄելթԼայֆ» ստադիոնում։

Չնայած հիմանակնում եվրոպական ակումբները մեծ դժգություն են արտահայտել առաջնության անցկացման վերաբերյալ՝ նշելով ֆուտբոլիստների գերհոգնածությունը, բայց կիսաեզրափակիչ դուրս եկած թիմերից երեքը Եվրոպա մայրցամաքից են։ «Ֆլումինենսե»-ն հարավամերիկյան թիմ է ու ներկայացնում է Բրազիլիան։

Առաջնությունը նաեւ աչքի է ընկնում ցածր հաճախելիությամբ։ Ամերիկյան լրատվամիջոցները գրել են, որ մի շարք խաղերում ՖԻՖԱ-ն անվճար տոմսեր է բաժանել, իսկ այնուհետեւ իջեցրել վաճառքի գները՝ հասցնելով 11 դոլարի։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին