Հուլիս 07, 2025
123 դիտում

Հայկական ակումբներն այս շաբաթ կմեկնարկեն եվրագավաթներում


Լուսանկարը` FC Noah


Այս շաբաթ հայկական 3 ակումբներ մեկնարկելու են եվրագավաթներում:

Առաջինը հուլիսի 8-ին պայքարի մեջ է մտնելու Հայաստանի չեմպիոն ու Սուպերգավաթակիր «Նոա»-ն: Նրա մրցակիցը Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին «Բուդուչնոստ Պոդգորիցա»-ն (Մոնտենեգրո) է: Հանդիպումը կայանալու է Աբովյանի քաղաքային ստադիոնում: Խաղի մեկնարկը 20:00-ին է:

Իսկ «Ուրարտու»-ն եւ «Փյունիկ»-ը Կոնֆերենցիաների Լիգայում առաջին հանդիպումները կանցկացնեն հուլիսի 10-ին: «Ուրարտու»-ին բաժին է ընկել բելառուսական «Նեման»-ը, իսկ «Փյունիկ»-ը մրցելու է «Տրե Ֆյորի»-ի (Սան Մարինո) դեմ:

«Ուրարտու»-ն մրցակցին ընդունելու է ժամը 20:30-ին սեփական ստադիոնում, իսկ «Փյունիկ»-ը 23:00-ին հյուրընկալվելու է մրցակցին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին