Արման Ծառուկյանն այն քչերից մեկն է, ում բնավ չի տպավորվել Իլյա Տոպուրիայի վստահ հաղթանակը:
Նա առաջին իսկ ռաունդում նոկաուտի է ենթարկել Չարլզ Օլիվեյրային եւ դարձել UFC-ի թեթեւ քաշային կարգի նոր չեմպիոնը։
«Նրա դեմ Չարլզը չէ, որ պետք է մենամարտեր: Ես կարող եմ Իլյայի վերջը դնել, ամեն ինչ պարզ է: Նա էլ այդ մասին գիտի: Ահա թե ինչու է խուսափում թիվ մեկ թեկնածուի հետ հանդիպել», - մենամարտից հետո սոցիալական ցանցերում գրել է Ծառուկյանը:
Միեւնույն ժամանակ UFC-ի նախագահ Դանա Ուայթը կրկին նշել է, որ դիվիզիոնի վարկանիշային աղյուսակում առաջին հորիզոնականը զբաղեցնող Ծառուկյանը նորից տիտղոսային մենամարտ չի ստանալու:
«Նա հնարավորություն ուներ պայքարելու գոտու համար, բայց քաշը չի համապատասխանել: Դրանից ավելի վատ բան անել չէր կարող, դրա համար էլ տիտղոսի համար չի կռվել: Բայց Ծառուկյանը պահեստային մարզիկ էր», - ասել է նա:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: