Այսօր Բուդապեշտում մեկնարկելու է ձյուդոյի Աշխարհի առաջնությունը, որում Հայաստանը մեկ մասնակից է ունենալու:
Մինչեւ 60 կգ քաշային կարգում հանդես է գալու Աշիկ Անդրեյանը, որի հետ մեդալների համար մրցելու են եւս 35 մարզիկներ:
21-ամյա ձյուդոյիստի Աշխարհի առաջնությունում մասնակցելու իրավունք է վաստակել համաշխարհային դասակարգման աղյուսակում 100-յակում ընդգրկվելու շնորհիվ: Անդրեյանը 565 միավորով 68-րդն է:
Առաջնությունը շատ ուժեղ կազմ է հավաքել, 93 երկրից մասնակցում են 556 ձյուդոյիստներ, որոնց թվում են Օլիմպիական 20 եւ Աշխարհի 28 չեմպիոններ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: