Մայիս 08, 2025
207 դիտում

Մեծ Սաղավարտին կմասնակցի 3 հայ ձյուդոյիստ


Լուսանկարը` eju.net


Մայիսի 9-11-ն Աստանայում կայանալիք Մեծ Սաղավարտի մրցաշարում Հայաստանը 3 կունենա ձյուդոյիստ:

Հանդես կգան Աշիկ Անդրեյանը (60 կգ), Արտակ Թորոսյանը (73 կգ) եւ Գրիգորի Պասեւինը (81 կգ): 

Այս մարզիկները մասնակցել են նաեւ մարտին Պոդգորիցայում կայացած Եվրոպայի առաջնությանն ու չեն կարողացել մեդալներ նվաճել: Ամենաբարձր՝ 5-րդ տեղը զբաղեցրել է Անդրեյանը: 

Աստանայում ձյուդոյիստները վարկանշային միավորներ կվաստակեն, հայտնում է ՀԱՕԿ-ը: Իրենց ուժերը կչափեն 47 երկրի ներկայացուցիչներ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին