Իրանի Մաշհադ քաղաքում անցկացված ատլետիկայի միջազգային խոշոր մրցաշարին մասնակցել են 14 երկրների մարզիկներ:
Հայաստանը ներկայացրել են Երվանդ Մկրտչյանն ու Գոռ Հովակիմյանը: Մկրտչյանը 1500 մետր վազքում 3.48,17 արդյունքով առաջին տեղն է գրավել: Մրցաշարի երկրորդ օրը նա մասնակցել է նաեւ 5000 մ վազքին եւ 14.40,12 արդյունքով 2-րդ տեղը գրավել:
Հովակիմյանը եռացատկի 15,72 մ եւ հեռացատկի 7,41 մ արդյունքներով արծաթե մեդալներ է ապահովել, հայտնում է ՀԱՕԿ-ը:
Հայ ատլետների ամառային մրցումների մեկնարկների կտրվի հունիսին, նրանք Սլովենիայի Մարիբոր քաղաքում կմասնակցեն Եվրոպայի թիմային առաջնությունը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: