255 դիտում

Հայաստանի հոկեյի ընտրանին ԱԱ-ից առաջ վերջին հավաքը կանցկացնի Երեւանում


Լուսանկարը` Հայաստանի հոկեյի ֆեդերացիա


Ապրիլի 1-12-ը Հայաստանի հոկեյի ընտրանին վերջին ուսումնամարզական հավաքը կանցկացնի Երեւանում կայանալիք հոկեյի IV դիվիզիոնի Աշխարհի առաջնությունից առաջ:

Վադիմ Գուսկովի թիմը կմարզվի գեղասահքի եւ հոկեյի դպրոցում, որտեղ էլ ապրիլի 13-19-ը կայանալու են մրցաշարի հանդիպումները, հայտնում են Հայաստանի հոկեյի ֆեդերացիայից:

Հայաստանի հավաքականը 2010 թվականից հետո առաջին անգամ կմասնակցի Աշխարհի առաջնությանը: Նրա մրցակիցները կլինեն Իրանի, Ինդոնեզիայի, Քուվեյթի, Մալայզիայի եւ Ուզբեկստանի հավաքականները։

Մեր ընտրանին