121 դիտում

Հայաստանի ձյուդոյի հավաքականը կմասնակցի Թբիլիսիի Մեծ սաղավարտին



Չեխիայի Նիմբուրգ քաղաքում ընթանում է օլիմպիական մարզական միջազգային հավաք, որին մասնակցում է նաեւ Հայաստանի ձյուդոյի ընտրանին։

Հովհաննես Դավթյանի գլխավորած թիմը պատրաստվում է Թբիլիսիում կայանալիք Մեծ սաղավարտին, որն ընթանալու է մարտի 21-23-ը։

Ըստ ՀԱՕԿ-ի՝ այնտեղ հանդես կգան Աշիկ Անդրեյանը (60 կգ), Արտակ Թորոսյանը (73 կգ), Գրիգորի Պասեւինը (81 կգ) եւ Գոռ Կարապետյանը (100 կգ):

Մեծ սաղավարտում հանդես են գալու 53 երկրի 419 մարզիկներ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին