Վրաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչը կարեւորում է Հայաստանի ընտրանու դեմ հանդիպումները։
Թիմերը մարտի 20-ին եւ 23-ին պայքարելու են Ազգերի լիգայի B լիգա դուրս գալու համար։
«Մենք պատրաստ չենք A լիգային, բայց C լիգան էլ մեզ հարմար չէ, դրա համար գլխավորը B լիգայում մնալն է։ Հայաստանի դեմ խաղում իրենց դրսեւորելու հնարավորություն կտրվի նաեւ նոր ֆուտբոլիստների։ Հայաստանի դեմ խաղը կովկասյան դերբի է, եւ մեզ դժվարին հանդիպումներ են սպասվում»,-ասել է Վիլի Սանյոլը։
Մասնագետն անդրադարձել է նաեւ Հայաստանի հավաքականին ու նշել, որ շատ մանրամասներ չի կարող հայտնել․ «Մրցակիցն ունի նոր մարզիչ ու դժվար է շատ բան ասել։ Ջոն վան’տ Սխիպի Հունաստանի հավաքականը եւ «Այաքս»-ը խաղում էին չորս պաշտպանով եւ բարձր ինտենսիվությամբ: Բայց կարեւոր է կենտրոնանալ մեր հնարավորությունների վրա»։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: