ՈւԵՖԱ-ն հրապարակել է ֆուտզալի ազգային հավաքականների մարտ ամսվա դասակարգման վարկանշային աղյուսակը։
Հայաստանի հավաքականն առաջադիմել է եւ զբաղեցնում է 13 հորիզոնականը՝ իր ակտիվում ունենալով 1828.210 միավոր։
ԵՎՐՈ-2026-ի ընտրական 6-րդ խմբում Հայաստանի մրցակից Ղազախստանի ընտրանին, որին Հայաստանն օրեր առաջ Երեւանում հաղթել է, լքել է լավագույն եռյակն ու այժմ 4-րդն է, հայտնում է ՀՖՖ-ն:
Լավագույն տասնյակը գլխավորում է Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիան, 2-րդ տեղում Իսպանիան է, իսկ 3-րդ հորիզոնական է բարձրացել Ռուսաստանը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: