272 դիտում

Ծառուկյանը՝ Գեյջիին. Մախաչեւի հետ գոտեմարտելուց առաջ նախ պարտավոր ես ինձ հաղթել


Լուսանկարը` UFC


Արման Ծառուկյանն արձագանքել է ամերիկացի Ջասթին Գեյջիի հայտարարությանը, որը UFC-ի ղեկավարությունից պահանջել է իրեն թեթեւ քաշային կարգում Իսլամ Մախաչեւի հետ տիտղոսային մենամարտ տալ:

«Դու դժվարությամբ ես հաղթահարել UFC-ի 11-րդ համարին, իսկ դրանից առաջ քեզ ուղարկել են ստվերների թագավորություն: Եթե իսկապես ուզում ես դառնալ թիվ մեկ հավակնորդն ու պայքարել գոտու համար, նախ պարտավոր ես ինձ հաղթել»,-սոցիալական կայքերում գրել է Ծառուկյանը:

Նա հունվարին պետք է մենամարտեր Մախաչեւի հետ, սակայն մեջքի վնասվածքի պատճառով հրաժարվել է պայքարից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին