Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում մեկնարկած գեղասահքի Եվրոպայի առաջնությունում երեկ Հայաստանն ունեցել է մեկ ներկայացուցիչ։
Մենասահորդ Սեմյոն Դանիելյանցը հաջող է հանդես եկել կարճ ծրագրում եւ 69․26 միավորով զբաղեցրել 19-րդ տեղը։ Նա հաղթահարել է այս փուլն ու իրավունք նվաճել մասնակցել ազատ ծրագրին։ ԵԱ-ի մեդալների համար պայքարելու է 24 գեղասահորդ։
Այսօր ելույթ կունենա Հայաստանի պարային զույգը՝ Քրիստինա Դոբրոսերդովան եւ Ալեսանդրո Պելեգրինին, հայտնում են գեղասահքի ֆեդերացիայից։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: