Հուլիս 07, 2025
113 դիտում

Սարգիս Բեգոյանը Մ-20 տ. Եվրոպայի չեմպիոն է


Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW


Իտալիայի Կաորլե քաղաքում ավարտված մինչեւ 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ազատ ոճի հավաքականը 4-րդ տեղն է զբաղեցրել:

Հայ ըմբիշները վաստակել են 1 ոսկե, 1 արծաթե ու 2 բրոնզե մեդալներ: Մինչեւ 61 կգ քաշային կարգում հաղթողի կոչումը նվաճել է Սարգիս Բեգոյանը: Նա եզրափակչում 6:5 հաշվով ուժեղ է եղել UWW-ի դրոշի տակ հանդես եկող Ադլան Սայտիեւից:

Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ) կանգնել է պատվոհարթակի 3-րդ աստիճանին: Նա բրոնզի համար պայքարում 3:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի Մահամադ Աբասզադային:

Ավելի վաղ Գասպար Տերտերյանը (72 կգ) 2-րդ տեղն է զբաղեցրել, իսկ Սամվել Տերտերյանը (77 կգ)՝ 3-րդ: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին