Հուլիս 07, 2025
149 դիտում

Պորտուգալական ակումբները Սպերցյանի տրանսֆերի շուրջ կբանակցեն ակումբային ԱԱ-ից հետո


Լուսանկարը` FC Krasnodar


Պորտուգալական ակումբները սպասում են Աշխարհի ակումբային առաջնության ավարտին, որպեսզի բանակցություններ սկսեն «Կրասնոդար»-ի ու Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերի շուրջ:

Ինչպես հայտնի է դարձել RB Sport-ին՝ Սպերցյանի ներկայացուցիչները շփվել են պորտուգալացի գործընկերների հետ, սակայն վերջիններս հստակեցրել են, որ քննարկումներ կանցկացնեն միայն ակումբային ԱԱ-ից հետո։ 

Ավելի վաղ ԶԼՄ-ում տեղեկություններ են եղել «Պորտու»-ի, «Բենֆիկա»-ի եւ «Սպորտինգ»-ի կողմից հետաքրքրության մասին։ TransferFeed-ն էլ հայտնել էր, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հետաքրքրված է Սպերցյանի տրանսֆերով ու նրան տեսնում է որպես Բրունո Ֆերնանդեշի հավանական փոխարինող։

Կիսապաշտպանը «Կրասնոդար»-ում անցկացրած 143 խաղում 44 գոլ է խփել ու 32 գոլային փոխանցում կատարել։ Transfermarkt-ի տվյալներով՝ ֆուտբոլիստի արժեքը կազմում է 20 մլն եվրո։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին