Հունվար 15, 2025
111 դիտում

Եգիպտոսի միջազգային մարաթոնին այս տարի մասնակցել են նաեւ հայ վազորդներ



Եգիպտոսի միջազգային 32-րդ մարաթոնը, որին այս տարի մասնակցում էին ավելի քան 500 մասնակիցներ աշխարհի 45 երկրներից, մեկնարկել է Լուքսորի Հաթշեփսուտ տաճարից: Մարաթոնի ուղին այս տարի անցնում էր Լուքսորի Արևմտյան ափի ամենահայտնի հնագիտական տեսարժան վայրերի շուրջ։

Եգիպտոսի միջազգային մարաթոնը Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի ամենահին մարաթոնն է, որը ներգրավում է բազմաթիվ մասնակիցների ամբողջ աշխարհից: Այս տարի մարաթոնին մասնակցել են 500 վազորդներ, որոնք ներկայացնում էին 45 երկրներ, ինչպիսիք են Հայաստանը, Գերմանիան, Ուկրաինան, Ֆրանսիան, Անգլիան, Լիտվան, Հունգարիան, Ռումինիան, Ղազախստանը, Մոլդովան, Իսպանիան, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Կանադան, Բրազիլիան, Արգենտինան, Չինաստանը, Հարավային Կորեան, Ճապոնիան և այլն:

Երիտասարդության և սպորտի նախարար Աշրաֆ Սոբհին իր ուրախությունն է հայտնել մարաթոնի շարունակական հաջողության կապակցությամբ, քանի որ այն արտացոլում է Եգիպտոսի քաղաքակիրթ դեմքը և կարևորում նրա դիրքը որպես համաշխարհային զբոսաշրջային և մշակութային կենտրոն:

Մարաթոնը կազմակերպել էր Event Sport-ը՝ Լուքսորի նահանգապետարանի, զբոսաշրջության և հնությունների նախարարության և Լուքսորի երիտասարդության և սպորտի տնօրինության հետ համատեղ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին