Հունվար 15, 2025
222 դիտում

Վահան Բիչախչյանը մոտ է «Լեգիա» տեղափոխությանը


Լուսանկարը` Pogoń Szczecin


Հայաստանի հավաքականի ու «Պոգոն»-ի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը մոտ է «Լեգիա» տեղափոխությանը, այս մասին տեղեկացնում են լեհական ԶԼՄ-ը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այս ամռանը նա ամենայան հավանականությամբ կհեռանա «Պոգոն»-ից, քանի որ ակումբը ֆինանսական խնդիրների պատճառով չի երկարաձգելու Բիչախչյանի հետ պայմանագիրը:

«Լեգիա»-ն Լեհաստանի առաջնության մրցաշարային աղյուսակում 4-րդն է, իսկ «Պոգոն»-ը՝ 8-րդը:

Goal.pl-ն այդ տեղափոխությունն առաջընթաց է համարում ու նշում, որ «Լեգիա»-ի գլխավոր մարզիչ Գոնսալո Ֆեյոն ակնկալում է նորից առաջնության առաջատար դառնալ ու նաեւ լավ արդյունք ցույց տալ Կոնֆերենցիաների Լիգայում: Թիմն այս մրցաշրջանում որոշակի խնդիրներ է ունեցել, այդ պատճառով էլ ցանկանում է ուժեղացնել կազմը:

25-ամյա Բիչախչյանը «Պոգոն» է տեղափոխվել 2022 թվականին ու անցկացրած 92 խաղերում 15 գոլի հեղինակ դարձել: Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 1,2 մլն եվրո:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին