Հունվար 15, 2025
180 դիտում

Թուրինում մեկնարկել են Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերը


Լուսանկարը` ԿԳՄՍ

Լուսանկարը` ԿԳՄՍ

Լուսանկարը` ԿԳՄՍ

Լուսանկարը` ԿԳՄՍ

Լուսանկարը` ԿԳՄՍ

Լուսանկարը` ԿԳՄՍ


Թուրինի «Ինալպի» արենայում մեկնարկել են Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերը: Հայաստանի դրոշակակիրներն են եղել սնոուբորդիստ Նորիկ Թադեսոսյանն ու պարադահուկավազորդ Գարիկ Մելքոնյանը:

Հայաստանի թիմի կազմում ընդգրկված են 9 մարզիկներ, որոնք հանդես կգան գեղասահք, սնոուբորդ, լեռնադահուկային սպորտ, դահուկավազք եւ պարադահուկավազք մարզաձեւերում: Ուսանողական խաղերին այս տարի 55 երկրի 3000 մարզիկներ են մասնակցում:

Հայ մարզիկներից առաջինը հունվարի 15-ին ելույթ կունենա Գարիկ Մելքոնյանը:

Հայաստանի պատվիրակության ղեկավարը երկրի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանն է, կազմում են նաեւ մարզիկների անձնական մարզիչներն ու Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը, հայտնում է ԿԳՄՍ-ն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին