Դեկտեմբեր 04, 2024
537 դիտում

ԿԳՄՍ-ն ներկայացրել է լավագույնների ընտրության նոր ձեւաչափը


Լուսանկարը` Մեդիամաքս


Այս տարի սպորտային ոլորտում լավագույնների ընտրության ձեւաչափը ԿԳՄՍ նախարարությունը փոխեց ու դրա հետ կապված հանդիպումներ ունեցավ լրագրողների հետ։

«Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրության» մրցույթի հաղթողները որոշվելու են նախարարության կողմից հավատարմագրված մարզական լրագրողների քվեարկությամբ։ Այն լինելու է փակ եւ գաղտնի։

Մրցույթի կազմակերպչական աշխատանքներն իրականացնելու է ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովը, որի կազմում ընդգրկվում են նախարարության, ՀԱՕԿ-ի եւ մարզական ՀԿ-ների ներկայացուցիչներ:

Անվանակարգերը լինելու են հետեւյալները՝

լավագույն 3 մարզիկ,

լավագույն կին մարզիկ,

հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ,

լավագույն թիմ (խաղային մարզաձեւեր եւ շախմատ),

լավագույն երիտասարդ մարզիկ,

վերադարձ մեծ սպորտ եւ/կամ հայտնություն,

Հայաստանի Հանրապետությունը լավագույնս հանրահռչակած մարզիկ,

լավագույն մարզիչ,

հանդիսատեսի համակրանք (առցանց քվեարկությամբ):

Մրցույթի մասնակիցների ցանկը ստանալուց հետո հանձնաժողովը ստուգելու է ու տրամադրի նախարարությանը մինչեւ դեկտեմբերի 19-ը:

Հաղթողը պարգեւատրվելու է դրամական մրցանակով եւ հավաստագրով, իսկ «Հանդիսատեսի համակրանք»-ի հաղթողը՝ հուշանվերով եւ հավաստագրով: Յուրաքանչյուր մարզիկ կարող է հաղթող ճանաչվել միայն մեկ անվանակարգում, հավասար միավորների դեպքում դրամական մրցանակը բաժանվելու է հավասարապես:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին